Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
15.06.2012 | 01:01

Մոտեցրո՛ւ, Տե՛ր, ականջը քո և լսի՛ր ինձ, քանզի աղքատ ու տնանկ եմ ես։ Հոգիս իմ սո՛ւրբ պահիր, Տե՛ր. փրկի՛ր, Աստվա՛ծ իմ, քո ծառային, որ հույսը դրել է քեզ վրա։ Ողորմի՛ր ինձ, Տե՛ր, քանզի գիշեր-ցերեկ քե՛զ կանչեցի։ ՈՒրախացրո՛ւ ծառայիդ հոգին, Տե՛ր, քանզի հոգիս դեպի քեզ բարձրացրի, որովհետև դու, Տե՛ր, բարի ու շիտակ ես, գթառատ ես նրանց հանդեպ, ովքեր կանչում են քեզ։ Ակա՛նջ դիր, Տե՛ր, իմ աղոթքներին և ո՛ւշ դարձրու խնդրանքիս ձայնին։ Իմ նեղության օրը ես կանչեցի քեզ, ու դու լսեցիր ինձ։
Սաղմոսներ 85. 1-7

Դիտվել է՝ 3343

Մեկնաբանություններ